փակել փակել

Հով լինի

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
	Հո՛վ, հո՛վ, հո՛վ լինի,
	Յարիս տունը ծո՛վ լինի.
	Թո՛ղ, թո՛ղ, թո՛ղ լինի,
	Յարս քամարով լինի։

Դե՛, թռե՛ք, թռե՛ք, հողը հանենք
Մեր թշնամու դողը հանենք։

Ծաղիկ ես ծաղկանց միջին,
	Հո՛վ, հո՛վ, հո՛վ լինի,
Մի հատ ես աղջկանց միջին,
	Յարիս տունը ծո՛վ լինի.
Յա՜ր ինձ պարզերես արա,
	Թո՛ղ, թո՛ղ, թո՛ղ լինի,
Իմ ընկեր մարդկանց միջին,
	Յարս քամարով լինի։

Դե, թռե՛ք, թռե՛ք, հողը հանենք
Մեր թշնամու դողը հանենք։

Իրար հետ բաղը գնանք,
Ուտենք, խմենք, լիանանք
Թշնամու աչքը հանենք,
Մեր աստծուց գոհանանք։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)