փակել փակել

Եարի ձեռնէմէն դադ կօնիմ փըշին գերի բըլբուլ իմ յիս *

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Եարի ձեռնէմէն դադ կ’օնիմ, փըշին գերի բըլբուլ իմ յիս,
Ինձ համա դըռնիրըն փակ ին, վանքի դուռըն մէ ղուլ իմ յիս,
Խօսքիր չիմ գըթնում, վուր ասիմ․ սազըն ձեռիս մալուլ իմ յիս,
Կըրակի կուղքին բուսցըրած, մէ թառամած սընբուլ իմ յիս։

Վունց արիվից էրված ծաղիկ, էրված իմ յիս իմ եարէմէն,
Էրված եարիս դիղ չըդըրից իր փիրուզէ խաս կըռնէմէն,
Քանի լացի, աչքըս թացի, անց չըկացաւ միր դըռնէմէն,
Ջահիլ կինքըս տանուլ տըված, մէ փըշըրված բըրուլ իմ յիս։

-----------------------------------------

Նու՞ր գուլաս դուն եարիդ համա, օրիրըդ՝ դար, Սա՛յաթ-Նովա,
Ո՞վ կու հարցնէ, թէ եար չունիս, խաղիրըդ՝ եար, Սա՛յաթ-Նովա,
Վարդ ուզեցիր խաս բաղչէմէն, քիզ տըվին խար, Սա՛յաթ-Նովա․
Ա՛սա չունիմ ումբր ու արիվ, ձըմիռ չանցած կու հալիմ յիս։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)


* Այս խաղի հեղինակային պատկանելությունը Սայաթ֊Նովային չի երաշխավորվում, այն հայտնաբերված է այլ աղբյուրներում: