Աննման տարազով
Խոսք: Հավասի (Արմենակ Պարսամի Մարկոսյան)
Երաժշտություն: Հավասի (Արմենակ Պարսամի Մարկոսյան)
Աննման տարազով, թել-թել մազերով,
Իմ յարն եկավ անցավ հազար նազերով,
Լուռ գնաց` մնացի բարևին կարոտ,
Ինչպես սիրտս է երկնուց արևին կարոտ։
Ես մի երգ ասացի ման գալու հարմար,
Ես՝ տխուր, ինքն՝ ուրախ խնդալուն հարմար
Հետի ընկերները քաշեցին տարան,
Մաշված սիրտս էլ նորից մաշեցին տարան։
Անգութն էլ չլսեց Հավասուս երգին,
Այտերին նման էր փնջերը ձեռքին,
Յարս բաղեն գնաց, կուրծքը վարդերով,
Աչքս լալեն մնաց, սիրտս դարդերով։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)