փակել փակել

Սեր իմ սիրուն ես

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Յար ջան, յարանիդ մատաղ,
Լեզվիդ, բերանիդ մատաղ,
Լսել եմ՝ յար ես ճարել․․․
Սերիդ, սիրածիդ մատաղ։

	Սեր իմ, սիրուն ես, անուշ գարուն ես,
		Ինձ էլ մի ատիր,
	Գիտեմ, ազիզ ջան, ջահել-ջիվան յար ունիս,
	Գիտեմ, ազիզ ջան, սրտով սիրած յար ունիս։

Յար ջան, դուռդ ղուլ էղնիմ,
Ոտքիդ տակ սմբուլ էղնիմ,
Էշխիդ համար խաղ կանչեմ,
Թև առնիմ՝ բլբուլ էղնիմ։

	Սեր իմ, սիրուն ես, անուշ գարուն ես,
		Ինձ էլ մի ատիր,
	Գիտեմ, ազիզ ջան, ջահել-ջիվան յար ունիս,
	Գիտեմ, ազիզ ջան, սրտով սիրած յար ունիս։

Ոճիր կանեմ՝ դատ արա,
Գերիդ եմ, ազատ արա,
Կուզես քարեն գլորվիմ,
Թաք մի թողնի բեչարա։

	Սեր իմ, սիրուն ես, անուշ գարուն ես,
		Ինձ էլ մի ատիր,
	Գիտեմ, ազիզ ջան, ջահել-ջիվան յար ունիս,
	Գիտեմ, ազիզ ջան, սրտով սիրած յար ունիս։

Հերիք թողնիս Շերամին
Վառված՝ ինչպես Քյարամին.
Ով Էլ ընձեն քեզ խլե,
Տունը քանդե հարամին։

	Սեր իմ, սիրուն ես, անուշ գարուն ես,
		Ինձ էլ մի ատիր,
	Գիտեմ, ազիզ ջան, ջահել-ջիվան յար ունիս,
	Գիտեմ, ազիզ ջան, սրտով սիրած յար ունիս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)