Դարձեալ փայլեց Սասնոյ գլխին,
Ազատութեան դրօշակ․
Կեցցէ՜ Հայրենիք, գոչելով
Բարձրացրին աղաղակ։
Թնդաց, որոտաց ձայներից
Ողջ աշխարհքը հայկական,
Խումբ խումբ կարգած հայ զաւակներ
Հասնում էին օգնութեան։
Գուրգէն, Վահան, Հրայր (Դժոխք)
Քաջ Անդրանիկ ղեկավար,
Տալւորիկի լեռներումը,
Շրջում էին անդադար։
Սարսափեցան քիւրտ ցեղերը․
Մինչ պալատը Սուլթանին,
Հրամայեց շուտ կործանել
Դիրքերը հայդուկներին։
Ահա անգութ քիւրտ ու տաճիկ,
Սարսափելի տեսարան․
Ժամանակ է վրէժ լուծել,
Գոչեց ձայնը Հայկական։
Կրակ տեղաց հայ քաջերի,
Բնակավայր դիրքերից
Այլայլեցան քիւրտ խուժաններ
Ահռելի գնդակներից։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)