փակել փակել

Մարդկությանը ինչ վնաս է *

Խոսք: ; Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: ; Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Մարդկությանը ի՞նչ վնաս է, որ հայ ապրենք, հայ մնանք
Մեր ինքնուրույն եկեղեցին ու մեր լեզուն ունենանք,
Աստված մեզի հայ ստեղծեց, մեր մորերից հայ ծնանք,
Դավաճան հուդա կլինենք, թե որ նրանց ուրանանք։

Խոտերից ու ծաղիկներից գոնե առնենք օրինակ,
Իրանց համար հոտ ունին և գույներ ջոկ-ջոկ տեսակ,
Մեզ կյանք տվող ծնողներուն եթե լինենք հակառակ,
Այլասերված կհամարվինք, ստոր անուն կստանանք։

Անհայրենիք, թափառական ազգի վերջը շատ վատ է,
Ոտքերու տակը հող չունի, շինածը անհաստատ է,
Մեր էլ այժմյան դրությունը եթե մարդ քննադատե,
Անմտածել, աչքերս խուփ դեպի անդունդը կգնանք։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)


* Վերնագիրը ավելացված է մեր կողմից, վերցված երգի առաջին տողից։ Ջիվանին ինքը՝ այս երգին վերնագիր չի տվել։