փակել փակել

Քաղհան

Խոսք:
Երաժշտություն:
Գարնան գութան հանեցի,
	Եար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի․
	Սոնա եար, նա՜յ, նայ, նա՜յ,
Ամառն եկաւ, քաղն ելաւ,
	Եար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Քաղհանաւոր ճարեցի,
	Սոնա եար, նա՜յ, նայ, նա՜յ,
Քաղհան կանեմ հo՜ բարով,
Տոլմա կեփեմ բիբարով․
Աշնան անի լաւ օրեր,
Բամբակ քաղեմ նուբարով։
Բեռնեմ սայլը սար հանեմ,
Դուրս գայ չարի չար աչքը,
Ձըմեռ հանգիստ օր կանեմ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)