փակել փակել

Բինգյոլ

Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի։

Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ,
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի։

Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պաակ շուրթս չի բացվի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.
Դեռ չտեսած յարիս,— սիրտս չի բացվի,
Ինձ ի՞նչ, ավա՜ղ, բլբուլները Բինգյոլի։

Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,
Քուրիկ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի։