Կապել ես հյուսովդ,
Բանտդ ես գցել,
Էշխիդ սուր նետերը
Սիրտս ես ցցել,
Յա՜ր,
Անսիրտ, անջիգյար։
Վարդ էի՝ փուշ եմ դառել,
Անղանադ ղուշ եմ դառել,
Յա՜ր, յա՛ր, վառ էշխիդ համար։
Առավոտ, երեկո
Ճամփեդ կսպասեմ,
Ուր ես, եկ մեկ լեզուդ,
Խոսելդ լսեմ,
Յա՜ր,
Անսիրտ, անջիգյար։
Վարդ էի՝ փուշ եմ դառել,
Անղանադ ղուշ եմ դառել,
Յա՜ր, յա՛ր, վառ էշխիդ համար։
Տեսնում եմ երազում
Միշտ քեզ միայնակ,
Իմ սիրուն, աննման,
Փայլուն արուսյակ,
Յա՜ր,
Անսիրտ, անջիգյար։
Վարդ էի՝ փուշ եմ դառել,
Անղանադ ղուշ եմ դառել,
Յա՜ր, յա՛ր, վառ էշխիդ համար։
Առանց քեզ կյանք չունիմ,
Դե հասիր, կյանք տուր,
Վառա ու էրեցա,
Ինձ մեկ ջուր հասուր,
Յա՛ր,
Անսիրտ, անջիգյար։
Վարդ էի՝ փուշ եմ դառել,
Անղանադ ղուշ եմ դառել,
Յա՜ր, յա՛ր, վառ էշխիդ համար։
Թանկագին րոպեներ
Անցան գնացին.
Սիրուդ վառ բոցերը
Մեջս մնացին,
Յա՛ր,
Անսիրտ, անջիգյար։
Վարդ էի՝ փուշ եմ դառել,
Անղանադ ղուշ եմ դառել,
Յա՜ր, յա՛ր, վառ էշխիդ համար։