Լույսը բացվեց, գնամ հանդը,
Կանաչել են սարն ու արտը,
Էն տրակտոր քշող տղան
Ինձ է կանչում, մեռնեմ նրան։
Արևի հետ զարթնել է նա,
Զրնգում է երգը նրա,
Անուշ երգող ջահել տղան,
Ջա՜ն, իմ յարն է, մեռնեմ նրան։
Հասակն ասես սոսի լինի,
Գիշերից սև աչեր ունի,
Գարունքից էլ սիրուն տղան
Գերել է ինձ, մեռնեմ նրան։
Դոշին բացված կակաչ ունի,
Շախ ծիծաղի խոսքեր ունի,
Գեղածիծաղ անուշ տղան
Սրտիս զարդն է, մեռնեմ նրան։