փակել փակել

Ով որ ազգ ու հայրենիք չի ճանաչում *

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ով որ ազգ ու հայրենիք չի ճանաչում,
Հայր ու մայր, անհայտ ընկեցիկ է նա,
Փողոցներում առեք-առեք է կանչում,
Առօրյա վարձկան մունետիկ է նա։

Մարդկության մեջ առաջինն է ուժեղը,
Ով պահում է ամուր հայրական տեղը,
Անհայրենիք, թափառական թույլ ցեղը՝
Երկրե-երկիր ընկնող մուրացիկ է նա։

Ոչ ոք հարգ ու պատիվ չի տալիս, Ջիվան,
Թե հարգել չիմանա մարդն ինքն իրան,
Ինչ ժողովուրդ երկիր չունի սեփական,
Ուրիշներու ձեռքին խաղալիք է նա։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)


* Վերնագիրը ավելացված է մեր կողմից, վերցված երգի առաջին տողից։ Ջիվանին ինքը՝ այս երգին վերնագիր չի տվել։