փակել փակել

Մասիսի կանչը

Խոսք: Վաղարշակ Լալայան
Երաժշտություն: Վաղարշակ Լալայան
Օր մը առավոտ, երբ աչքս բացի
Տրտմություն մը խոր, շուրջս զգացի
Արարատ լեռան կողմը նայեցի
Տեսնեմ Մասիսը տխուր կարտասվի։

	Կսեր վե՛ր ելեք, քաջե՛ր հայկազուն,
	Տիրություն երեք, ավերակ երգրուն,
	Ձեզի կսպասեն Կարս ու Էրզրում
	Մշո սիրուն դաշտ, Վանա ծով, Սասուն։

Ես այդպես տխուր, տեսած չէի Մասիս,
Էն հսկա լեռը, պակսել էր աչքիս,
Հայերուս նման դարձել էր մի բուռ,
Հույսով մեզ կաշեր ու սիրտը մռմուռ։

	Կսեր վե՛ր ելեք, քաջե՛ր հայկազուն,
	Տիրություն երեք, ավերակ երգրուն,
	Ձեզի կսպասեն Կարս ու Էրզրում
	Մշո սիրուն դաշտ, Վանա ծով, Սասուն։
	
Հերիք է հայեր աղոթեք աստծուն,
Հերիք է նայեք օտար աստղերուն,
Մենք պիտի լինենք, մեր երկրի տերը,
Մեր վերք չեն բուժի օտար երգերը։

	Եկեք վե՛ր ելեք, քաջե՛ր հայկազուն,
	Տիրություն երեք, ավերակ երգրուն,
	Ձեզի կսպասեն Կարս ու Էրզրում
	Մշո սիրուն դաշտ, Վանա ծով, Սասուն։
 
Աղբյուրներ: Վաղարշակ Լալայան


Բերդաձոր 1989թ․