Վարդ ես աղվոր, գարունքվան օր,
Բացվել ես նոր, ալ խոնչի պես,
Ռանգդ է խուշ, ճյուղքերդ գուշ,
Հոտըդ անուշ, նարինջի պես։
Ծով ես անտակ, չունես վտակ,
Բերանդ փակ, սադաֆ իստակ,
Ատամներդ հակ ու խիստ ճերմակ,
Փայլուն, ճերմակ, զարինջի պես։
Գլխիս տեր ես, ղաստս հե՞ր ես,
Մին համբերես, մեկ էլ ներես,
Թե որ սեր ես, փռեմ երես,
Անց կաց վրես, կամուրջի պես։
Դու ես մեկ զալ, ունես ահվալ,
Գոհար ու լալ խազնա ու մալ,
Կուզես պա՞հ տալ, ինքն հալալ,
Չես քթանալ Թուրիջի պես։