Սիրելի, կշտիցս եկար անցկացար,
Խեթ-խեթ աչք ածեցիր ծիալըդ ի՞նչ ա,
Էլած խելքս գլխես առեցիր, գնաց,
Էլի կրկին գալդ, գնալդ ի՞նչ ա։
Հանեցիր կես ջանս, ինձանից տարիր,
Սրտիս դաղ քաշեցիր, խաթր չի արիր,
Խաթր անելի տեղ՝ քար ու քանդ արիր,
Գյահի-գյահի շախշախ խնդալդ ի՞նչ ա։
Ջանիս ջիդա, նաշտար, խանչալ ես ցցել,
Իստակ սիրտս լերդ-լերդ արյուն ես լցրել,
Նահախ ինձի անճար կրակ ես քցել,
Չես հարցնիլ հարկիզ թե՝ հալդ ի՞նչ ա։
Հերի՛ք էշխիդ սիրով շիշերն քաշես,
Դնես կրակն էրես, ջիգարս խաշես,
Թե ինձի հետ առաջ սիրով սրդաշ ես,
Էլի նահախ քարեքար տալդ ի՞նչ ա։
Դալ ղաթդին սազ կրգա, ալը՝ նարինջին,
Հեյրան արար խելքիդ շադ ու զարինջին,
Ասել ես ջալլադին հեղդի Թուրինջին,
էլի խնայելդ ինձ, խղճալդ ի՞նչ ա։