փակել փակել

Արտասվալից մորմոքելով

Խոսք: Նիրանի
Երաժշտություն: Նիրանի
Արտասվալից մորմոքելով լալիս եմ,
Չգիտեմ իմ յարս ու՛ր է, սիրեկան,
Սիրաբան եմ, հոգիս սիրով տալիս եմ,
Սերն մեկ բորբոքման հուր է, սիրեկան։

Այժմ կենդանի չեմ, սիրով մորթած եմ,
Այս ցավը ես սերի ձեռով գտած եմ,
Միք ղնամեշ անիլ, անսուր քերթած եմ,
Սերն մեկ երկսայրի սուր է, սիրեկան։

Հենց գիտում ես թե քեզ մոռանում եմ ես,
Մի ժամ որ չեմ տեսնում, մեռանում եմ ես,
Ինչ ժամ որ քեզանից հեռանում եմ ես,
Հենց գիտեմ ապրելս զուր է, սիրեկան։

Նիրանին եմ, խելքս առար, սիրելի,
Ման եմ գալի՝ ոնց խելագար, սիրելի,
Արտասուքս արիր վարար, սիրելի,
Կյանքս ցամաքած աղբյուր է, սիրեկան։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)