Ւնձ վատություն, արի՛, մատա՛ղ, մի՛ անիլ,
Ջանս քեզի ղուրբան սադաղ մի՛ անիլ,
Մի փուչ բանով ինձ բեդամաղ մի՛ անիլ,
Արտասունքս վարար բուլաղ մի՛ անիլ,
Աստվա՜ծ սիրես, խոց սիրտս դաղ մի՛ անիլ։
Քու ճամփումդ ջիվան ումրս փուչ արի,
Կու խնդրեմ ասսանե՝ տա քեզ միշտ բարի,
Մուրվաթ արա՛, կա՛ց մուղարար իրղարի,
Ինչ որ ասեմ, խոսքս լսի՛, կատարի՛,
Չէ մի՛ ասիլ, ունքերդ թաղ մի՛ անիլ։
Ի՞նչպես անեմ, ո՞ւմ ասեմ դարդ ու սարս,
Օր բայ օր էվելնում է ահուզարս,
Մղկտում է, եռ է գալի ջիգարս,
Էշխիդ սիրով ճղճղել ես խուբարս,
Աստվա՜ծ սիրես, մահլամ դի՛ր, աղ մի՛ անիլ։
Եփրատացոց թագավորն ես դու ահեղ,
Նոր զարդարվաձ թախտիդ վրեն փառահեղ,
Ջալլաթներդ կանգնեցրո՛ւ դուն ահեղ,
Թե սուչ չունեմ՝ դութսաղ մի՛ անիլ։
Լաց ու արտասունքս գետի նման ա,
Թուրինջի պես հար մարդ դժվար դիմանա,
Ո՛վ ընկել ա, ո՛վ քաշել ա, կիմանա,
Նա քեզ կասի՝ էշխի հետ հաղ մի՛ անիլ։