փակել փակել

Գարուն ա ձուն ա արել

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Գարուն ա, ձուն ա արել.
	Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե,
	Վա՜յ, լե, լե, լե, լե.

Իմ յարն ինձնից ա սառել,
	Ա՜խ, չորնա՛, վա՜խ, ա՛յ յար,
	Չար մարդու լեզուն։

Քամին փչում ա պաղ-պաղ,
Լերդ ու թոքս անում ա դաղ։

Յա՜ր, ինձ բեմուրադ արիր,
Սերդ ինձնե զատ արիր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)