փակել փակել

Հայի ճուտ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Դու այն երկրեն մի հեռանար, հայի ճուտ,
Ուր որ նախնիքներեդ հիշատակներ կան,
Մրսած ժամանակդ կըքաղես օգուտ,
Դեռ մոխրի մեջ թաղված հին կրակներ կան։

Բնակված երկիրդ սուրբ է, հայ եղբայր,
Հայի արնով ներկված է ամեն քար.
Զոհվել են հավատի և ազգի համար,
Պառկած հազարավոր նահատակներ կան։

Ջիվան, ազգիդ հավատարիմ ծառայե,
Տեղը եկավ մինչև կյանքդ ընծայե,
Հայրենիքիդ վերա լավ աչքով նայե,
Յուր մեջը հոգեբուխ ավերակներ կան։

1887
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)