փակել փակել

Համբերություն

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ժուժյա՛, սի՛րտս, և համբերե ցավերուն,
Համբերելով ամեն մի գործ կատարի.
Աստված հասնի նախ ընկղմած նավերուն,
Հետո ինձ թշվառիս սուրբ տերն բարի։

Հիշե տերը, օրինակ ա՛ռ նորանից,
Չարչարվելով՝ օրհնանք կելլեր բերանից,
Շնորհակալ եղի՛ր դու այսքան բանից,
Սի՛րտ, դու այս ցավերը տա՛ր և հոժարի։

Կկրեմ անունը այն Հմայակին,
Որ է քաջ եղբայրը սուրբ Նահատակին,
Սիրտ, հիշե Ղևոնդին ու սուրբ Սահակին,
Բանտում չարչարվեցան քանի մեկ տարի։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)