փակել փակել

Սերից էրված

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Սերից էրված պապակ սրտիս
Նորեն դուն էլ կրակ զարկիր,
Արնոտ վերքիս, խորունկ վերքիս
Մահլամի տեղ դանակ զարկիր։

	Վառավ, յա՛ր, սիրտս, ջիգյարս,
	Կոտրվեց սազս, քնարս,
	Ձեռքես թռար, ո՞ւր գնացիր,
	Իմ կյանքիս տերը, սարդարս։

Եթում էի հորից-մորից,
Շքիդ հովին էի ապրում,
Բլբուլ դառած, յա՛ր, քո էշխից,
Միշտ ազատ սեր էի երգում։

	Վառավ, յա՛ր, սիրտս, ջիգյարս,
	Կոտրվեց սազս, քնարս,
	Ձեռքես թռար, ո՞ւր գնացիր,
	Իմ կյանքիս տերը, սարդարս։

Ա՜խ, դու զալում, ինձ ատեցիր,
Զաթի բախտից էի ատված,
Յար, քեզնից էլ որբ թողեցիր,
Ամեն ճամփա թողիր փակված։

	Վառավ, յա՛ր, սիրտս, ջիգյարս,
	Կոտրվեց սազս, քնարս,
	Ձեռքես թռար, ո՞ւր գնացիր,
	Իմ կյանքիս տերը, սարդարս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)