Ինչո՞ւ իմ այգին ընկար,
Ինչո՞ւ իմ աչքին ընկար,
Առանց դուռը թակելու
Իմ ջահել հոգին ընկար։
Ա՜խ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ՝ ճար չունեմ,
Ոչ իմ հոգուց դուրս ես գալիս,
Ոչ քո հոգում ինձ տեղ տալիս,
Ա՛յ իմ անսիրտ,
Ա՛յ իմ անսիրտ․․․
Իմ անգին։
Ինչո՞ւ ինձ հետ չես խոսում,
Բայց գալիս ես երազում,
Զրուցում ես մինչև լույս,
Սիրում-սիրվում ու հուզում։
Ա՜խ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ՝ ճար չունեմ,
Կամ մոտ արի, հետս խոսիր,
Կամ էլ մի՛ գա իմ երազին,
Ա՛յ իմ անսիրտ,
Ա՛յ իմ անսիրտ․․․
Իմ անգին։
Ձեռքդ շատերն են խնդրում,
Ինչո՞ւ մեկին չես ընտրում,
Թե ինձ համար ես պահել,
Էլ ի՞նչ ես սիրտս կոտրում։
Ա՜խ, ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ՝ ճար չունեմ.
Ոչ ուրիշին խոսք ես տալիս,
Ոչ մեր տունը հարս ես գալիս,
Ա՛յ իմ անսիրտ,
Ա՛յ իմ անսիրտ․․․
Իմ անգին։