փակել փակել

Դուն ես իմ սրտի սերը

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Դուն ելեր ես սարը սեյրան,
Կնմանիս չոլի ջեյրան,
Ջահել տղեն քեզի հեյրան,
Կայնի, սեյր անեմ, սեյր անեմ,
Քեզի հեյրան եմ, հեյրան եմ։
	Դան ես իմ սրտի սերը,
	Դուն ես իմ դեղն ու ճարը.

Դուն ման կուգաս վերի, վերի,
Կրակն ընկել, սիրտս կէրի,
Ջահել տղին էրիր գերի,
Քեզ եմ կանչում, էս դին արի,
Խնայիր ինձ, մի չարչարի։
	Դուն ես իմ սրտի սերը,
	Դուն ես իմ դեղն ու ճւսրը։

Դուն կայնել ես, լվացք կանես,
Սիպտակ կռներդ բաց կանես,
Ինձ տեսնելիս սուտ լաց կանես,
Հոգիս իզուր կվրդովես,
Հերիք է հալ ու մաշ անես։
	Դուն ես իմ սրտի սերը,
	Դուն ես իմ դեղն ու ճարը։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)