փակել փակել

Երգ ազատության

Խոսք:
Երաժշտություն:
Ազատության աստղը պայծառ,
Որ վերստին շողաց փարփառ,
Ամէն սրտերն է հմայեր,
Կեցցեներով գոռայ այեր։

Ազատութեան այս խաղաղիկ՝
Սիրոյ յուսոյ անմոռ ծաղիկ՝
Ծըլի փայլով անակընկալ,
Հալեցնէ հին ոխերն ալ։

Ճերմակ կարմիր դրօշներ վէտ վէտ
Կը ծածանին հովերուն հետ․
Այդ զոյգ գոցներ նուիրական
Յիշատակօք կը պարծենան։

Լուսազգեստ է ազատութիւն,
Բոսորագոյն զոհին արիւն,
Այն արիւնով օծուած անմեղ
Ազատութիւնն է փառայեղ։

Ազատութիւն կ'ուզենք սակայն,
Իմաստուն, լուրջ, հայեացքով լայն․
Արդարութեան հզօր բազուկ
Մեր իրաւանց ըլլայ նեցուկ։

Արեւելքի ազգեր ենք քոյր,
Թող հալածի նախանձը կոյր․
Ձեռք ձեռքի տանք, ա'լ հաշտուինք,
Եղբայրութեան կռենք դաշինք։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)