Հայրենիքն է կանչում իր առյուծ զավակաց,
Եվ կուռ կանչը նրա փոթորիկ ու ցասում,
Սիբիրից մինչ Կարպատ ու մինչ վեհ Արագած
Զինավառ վեր ելան միլիոններ դյուցազուն,
«Միլիոններ դյուցազուն։
Մեր վառոդն է միշտ չոր, մեր սվինը՝ խոցող,
Մեր տանկերը՝ հուժկու, ամրոցներ կարծրակուռ,
Բազեներ ունենք բյուր, ուրուրներ որսացող,
Մեր նավերը սարսափ ու մահ են կայծակում,
Ու մահ են կայծակում։
Աներեր հավատով, վրեժով մեր ատող,
Անձնազոհ և արի մենք ելանք պայքարի,
Թող կորչեն վախկոտներ, հոգիներ վհատող,
Մա՛հ նրան, մեր կռվում ով որ մեզ խանգարի,
Ով որ մեզ խանգարի։
Դե առա՛ջ, ընկերնե՛ր, աննահանջ, անվեհեր,
Մեր երկիրն է խուժում դավադիր թշնամին,
Մենք սովոր ենք կռվի և հաղթել ենք հավետ,
Կհաղթենք այս անգամ մենք խիզախ պայքարով,
Մենք խիզախ պայքարով։