Փչվի էսպես ժամանակն, հույս ու հավատ, սեր չըկա,
Մաշվել է ճշմարտությունն, մե իմանող տեր չըկա,
Բռնիլ ենք մեղաց ջիդեքն, մեկ-մեկու բամբասելով,
Պխտորվեց հիստակությունն, հավատով հերն ու մեր չըկա։
Հասավ մեր միղաց պատիժն, իմացեք ի՞նչպես բան է,
Էլ մարդուն հավատալ չկա, էս ինչպես դատաստան ա,
Տանջանք ունենք դժոխքումն, ով լիզվով սթամ կանե,
Ահալի վարպետի պատիվն չունե, մե ժամանակ կեր չըկա։
Խափանվից բարելի միտքն, սերով սալամ տալ չունինք,
Պետք է մեկս-մեկու մատնենք, ավելի ափալ չունինք,
Ճշմարիտ հուսով մարդ սիրելն, միասին ման գալ չունինք,
Քիչ է միր միղաց հարցմունքն, էլ քուր ու ախպեր չըկա։
Վիրավուրվիլ ին հավատացն, օրենքն խավարում է,
Շատ մարդ կա հոգուն չի հոգում, մարմինն զարդարում է,
Քիչիկ-Նովա մեջկդ լացեր, ինչ անձդ բաշարում է,
Ավելցավ շառն աշխարիս, այսուհետև խեր չըկա։