Ուր եք կորեր, գարնան օրեր.
Զառ սարերի հովի հետ.
Կանչեմ՝ արի՛ք, նախշուն հավքե՛ր,
Ալ շըրթունքով վարդի հետ։
Աղբյուր կուգար էս քարափեն,
Կաքավն էստեղ երգ կասեր.
Խոր ծըմակեն կուգար էրեն,
Սիրտըս ուրախ կը զարկեր։
Ցուրտ է հիմի, ձյունն է եկեր.
Չորս դիս ձըմեռ ու սառույց.
Ախ, էլ չը կան արս օրեր.
Սիրտս էլ սառեր է վաղուց...