փակել փակել

Չմնաց

Խոսք: Մաթին / Գուսան (Հարություն Թումասի Թումասյան)
Երաժշտություն: Մաթին / Գուսան (Հարություն Թումասի Թումասյան)
Ինչ օրից ինչ օրի մնացինք, աստված,
Հին ժամանակներից ադաթ չմնաց,
Երբ բազեն ու ցինն են ոսկերիչ դարձել,
Լալ-մարջանի վրա էլ փառք չմնաց։

Սառնամանիքն է տիրել, ասացին՝ հե՜յ վախ,
Ոչ ոք չի տեսել բերք տվող ղավաղ,
Սուտասան՝ քարոզիչ, լսողը սավաղ,
Ներկա մարդու վրա հարգանք չմնաց։

Գինը չգիտեն, թանկ ու էժան են ծախում,
Խամ ուլունքը ջավահիրի հետ խառնում,
Կաշառքի համար են անզուսպ դողդողում,
Ճիշտ դատաստան, օրենք, էլ կարգ չմնաց։

Վատ օրերը եղան մեկմեկին հաջորդ,
Դարդ ու վիշտ է պատել անսովոր ու խորթ,
Ջահելները անզուսպ, բերանները ճոռթ,
Խղճուկ Մաթին, նամուս, էլ հարգ չմնաց։
Աղբյուրներ: Ջավախքի երգարան (http://javakhkmusic.com/ )