փակել փակել

Անուշի երգը

Խոսք: Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան)
Երաժշտություն: Կոնստանտին Օրբելյան
Դու, գարուն իմ վառ, քո լույսը տար
Տարածիր աշխարհով,
Ձորերով կանաչ հոսիր վարար,
Ձեր ծորերով։

	Գարուն, ծաղկիր անմար դու իմ սրտում,
	Երգիր, ուրախ երգիր դու իմ հոգում։

Դու կանչում ես ինձ դալար եթեր
Քո ոսկե շողերով,
Դուք կանչում եք ինձ դալար դաշտեր
Ձեր ձորերով։


	Լա, լա, լա, լա․․․
	Գարուն, ծաղկիր անմար դու իմ սրտում,
	Երգիր, ուրախ երգիր դու իմ հոգում։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)