փակել փակել

Առաջին սիրո երգը

Խոսք: Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն: Առնո Բաբաջանյան
Զուր փնտրեց հոգիս սրտիդ հուրը,
Եվ երգեց սիրով տխրագին,
Պատասխան չկար հույսն իմ զուր էր,
Մի ուրիշն էր թովել քո հոգին:
  
	Առաջին այս սիրուց, ահա, ես չունեմ դադար,
	Բայց կապրես իմ երգում ոսկեվառ։
  
Միտք արի՝ կօգնի բաժանումը,
Քո սիրուց թողի, հեռացա,
Տարիներ անցան, բայց անունդ,
Իմ ճամփին ես երբեք չմոռացա:

	Առաջին այս սիրուց, ահա, ես չունեմ դադար,
	Բայց կապրես իմ երգում ոսկեվառ։
  
Ինձ հեռվում ապրել շատ դժվար էր,
Ես նորից հույսով ետ եկա,
Իմացիր, հոգիս, սերս վառ է,
Ինձ նման քեզ սիրող սիրտ չկա:

	Առաջին այս սիրուց, ահա, ես չունեմ դադար,
	Բայց կապրես իմ երգում ոսկեվառ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)


«Առաջին սիրո երգը» կինոնկարից