փակել փակել

Խումար

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Խումար պառկե երես բաց,
Հո՛պ, հո՛պ, հո՛պպըտա, դըմբա՛.
Դեղին կարպետ, բմբուլ բարձ։
Հո՛պ, հո՛պ, հո՛պպըտա. դըմբա՛.
Հե՜յ, հե՜յ, լավն է, հե՜յ, հե՜յ, լավն է,
Հե՜յ, հե՜յ, լավն է, հե՜յ, հե՜յ, լավն է։

Անուշ քնե՝ երես բաց,
Սահակն եկավ՝ խելք գնաց։

Հաջոնց բակն էր ղալդըրմա,
Աշնան թոխլին ղավուրմա։

Խաբար տարեք ըռեսին,
Աղջիկ բերե վեր մսին։

Հավարն ընկավ ըռեսին,
Գյադեք թափան վեր մսին։

Հերոն ուտեր, գիրանար,
Մկոն խմեր, ուրխանար։

Հաջոնց կալը բոլորպար,
Խումար մեջը կխաղար։

Ծամեր թալուկ յուր հետև,
Կթռվռեր շատ թեթև։

«Հաստատ մնա մեր Հաջին,
Որ պահե մեր նոր փեսին»։

Գարնան բացվավ նոր լալա,
Խումար բերավ ջուխտ բալա։

Աչքդ լո՜ւյս, Հաջի՛ աղա,
Թոռներուդ հալա՛վ արա։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)