Հայոց երկրի սիրո երգի
Անուշ բառերով,
Մեր աչքի լույս, մեր սրտահույզ
Քնքուշ լարերով,
Մայր Արաքսի ափերն ի վար,
Հայ դաշտերում ծաղկավառ,
Երգ ենք հյուսել եղբայրաբար,
Երևան — Սոֆիա...
Ռոդոփ լեռան կանաչ վրան
Անտառներում զով
Թող միշտ բուրեն ու համբուրվեն
Ծաղիկները ծով։
Մենք էլ անցնենք մեր Մանթաշով,
Հայոց գինու լի թասով
Գովենք սազով, ոսկեվազով,
Երևան — Սոֆիա...
Արագածի լույս գագաթից
Ձեզ հազար ողջույն,
Մեր նոր Անի-Երևանի
Երգը կարկաչուն։
Գորիս, Սևան, Պլևնա, Վառնա,
Թող ձեր մեկը բյուր դառնա,
Ուր Էլ գնանք, վերադառնանք
Երևան — Սոֆիա...
Ուր Էլ գնանք, վերադառնանք
Երևան — Սոֆիա...