Քյոռ օղլի
Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Գնաց, վրեժ առավ Հռչե արքայից,
Հայոց արքա քաջ Տրդատը ո՞ւրտեղ է.
Քսաներկու կանգուն գետի վրայից
Մեկեն թռչող Վարազդատը ո՞ւրտեղ է։
Գայլ Վահանը պարսից զորքին կրակեց,
Հնարներ բանցրուց ու խայտառակեց.
Տաք շամբուրով Մերուժանին պսակեց–
Բագրատունի քաջ Սմբատը ո՞ւրտեղ է:
Նա այլոց զորքերից առնում է գրավ,
Այլոց զրանում էր, ինքն էր անզրավ,
Քանի՞ անգամ հոովմայեցոց դեմ դրավ,
Այն Տիգրանյան Միհրդատը ո՞ւրտեղ է:
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)