Երբ բացվում են վարդեր ծուփ-ծուփ,
Ամեն եղնիկ մի սար ունի,
Ամեն բլբուլ վարդի մի թուփ,
Ամեն ջահել մի յար ունի։
Դու ջահել սրտիս գարունն ես, աղջիկ,
Թե չգաս, չի բացվի ծաղիկը սրտիս,
Չըլնի՞ թե ուրիշ յար ունես, աղջիկ,
Թե չգաս, չի բացվի ծաղիկը սրտիս։
Սերը կյանքի զարդն է սիրուն,
Դու էլ սիրիր, յար ունեցիր.
Սիրող սիրտը վարդ է սիրուն,
Դու էլ սիրո յար ունեցիր։
Դու ջահել սրտիս գարունն ես, աղջիկ,
Թե չգաս, չի բացվի ծաղիկը սրտիս,
Չըլնի՞ թե ուրիշ յար ունես, աղջիկ,
Թե չգաս, չի բացվի ծաղիկը սրտիս։