փակել փակել

Ճախարակ

Խոսք: Ղազարոս Ստեփանի Աղայան
Երաժշտություն: Ա․ Տեր-Ղևոնդյան
Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարա՛կ,
Մանի՛ր սպիտակ մալանչներ,
Մտնի՛ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Ձեթ եմ ածել ականջներդ,
Նոր շինել եմ շըրտըվիկ,
Դե՛, շո՛ւտ շարժիր լայն թևերդ,
Ոստե՛ր շինիր, սրուլիկ։

Մտնի՛ր, մտնի՛ր, իմ ճախարա՛կ,
Լիսեռնիկդ պտտիր.
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլկիդ վրա փաթաթիր։

Տիգրանիկս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։

Մտնի՛ր, մանի՛ր, իմ ճախարա՛կ,
Մտնի՛ր սպիտակ փաթիլներ,
Մանի՛ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Չվալ չունինք, չաթու չունինք,
Ո՛չ սամոտեն, ո՛չ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։

Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի՜ կարպետ, խալիչա,
Բայց դրանցից շուտ զրկվեցի,
Հիմա չունեմ մի քեչա։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)