Դու կզղջաս, երբ կհիշես ինձ նորից,
Քո վարմունքի խստությունը կիմանաս,
Ջերմ արտասուք կթափվի քո աչերից,
Դու կզղջաս, բայց չեմ սիրի քեզ նորից։
Ու դու փակված քո մենության դղյակում,
Դու պիտի լաս, պիտի տանջվես անդադար,
Սակայն արցունք դու չես գտնի իմ հոգում,
Կյանքիս աստղը էլ չի ժպտա քեզ համար։
Երբ ուշացած արցունքներդ կերևան,
Դու կդառնաս մի բուռ սառույց դառնության,
Երբ արդեն ես, մեկ ուրիշի կսիրեմ,
Դու կզղջաս, բայց չեմ սիրի քեզ նորեն։
Ու դու փակված քո մենության դղյակում,
Դու պիտի լաս, պիտի տանջվես անդադար,
Սակայն արցունք դու չես գտնի իմ հոգում,
Կյանքիս աստղը էլ չի ժպտա քեզ համար։