փակել փակել

Տոնական երգ

Խոսք: Աշոտ Գրաշի (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան)
Երաժշտություն: Ա․ Աճեմյան
Սեր իմ, հագիդ ալ ունես,
Շրթունքներիդ բալ ունես,
Լուսնյակի պես քո թշին, թշին
Երկու հատիկ խալ ունես։

	Բեր մրգով լի սինի,
	Բեր հայոց ալ գինի,
	Մեր տոնը թող ուրախ, շեն լինի,
	Իմ սիրուն, իմ գարուն,
	Քո սիրուց եմ վառվում,
	Քեզ գրկում, քեզ եմ գովերգում։

Սարեր, ձորեր բաղ սիրո,
Վարդին իջավ շաղ սիրո,
Մեր հարսանիքին ես կերգեմ, կերգեմ
Հազար ու մի տաղ սիրո։

	Բեր մրգով լի սինի,
	Բեր հայոց ալ գինի,
	Մեր տոնը թող ուրախ, շեն լինի,
	Իմ սիրուն, իմ գարուն,
	Քո սիրուց եմ վառվում,
	Քեզ գրկում, քեզ եմ գովերգում։
 
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)