փակել փակել

Բըլբուլի պէս ձայն է տալի ինչ քաղցըր ավազ է անում *

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)

Բըլբուլի պէս ձայն է տալի, ի՜նչ քաղցըր ավազ է անում,
Մօդ է արի ղուլ-ղարավաշ, կըշտումըն փարվազ է անում,
Բըռնիլ է վարդի փօթօլըն, գուլին փիանդազ է անում,
Յիս ի՞նչ անիմ, իմ սիրելին ինձիդ գուլգավազ է անում։

Սալբի բօյըն համամիցըն գալիս տիղըն բէզարիլ է,
Ունքիրըն՝ ղալամով քաշած, աչքիրըն խիլքըս տարիլ է,
Ճիդումըն՝ օսկէ ամբարչա, եախին մարգարիտ շարիլ է․
Մուրվարըն գուլաբաթինով զար-ղալամաքարըն կարիլ է․
Ձեռըն գիմխա գօտկին մեկնած, մինա-քամար սազ է անում։

Հագիլ է սաղրի քօշիրըն, կրունգն էրծըթէ նալ է գըցի,
Օսկէթիլով բավթէն կարած, ըռանգ-ըռանգ խալ է գըցի,
Գօտկի տուտըն, մինչեւ եակէն, եաղութ, եաման, լալ ի գըցի,
Ծածկիլ է զարլու չարղաթըն, գըլխին քիրման շալ է գըցի․
Կ’օսէ՝ հալա ջէր վախտըն չէ․ ուշացնում է, նազ է անում։

Էրեսըն՝ գուլգազ լալի պէս, պըռօշըն լուլա-փարա է․
Խօսեցնում իմ, ջուղաբ չի տայ, էն կողմէն սիրտըս եարա է,
Հագիլ է զարլու մինթանէն, կու հանէ՝ եաշիլ խարա է,
Կըռնիրըն շիմշատ է քաշած, բօյըն մէ քօշկ ու սարայ է,
Յիս ի՞նչ անիմ, վուր սպանում է, ջալլաթի պէս ջազ է անում։

Քաղցըր իխտիլաթ ունէ, Մըսըրու ղանդ ու շաքար է,
Շուղքըն ինձի նորոգիլ է, նուր բացուած գուլ ու բահար է,
Ծուցի մէջըն մէ ջուխտ շամամ, ջավահիր ու ալմաս քար է,
Ով չէ առի անուշ հուտըն, աշխարհքումըս ի՞նչ կու ճարէ,
Թէ հարցընիս՝ Սայաթ֊Նովէն էսպէս եարին բանդիվար է․
Բանդիվան փարվան իմ էլի․ նըստած է, Շիրազ է անում։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)


* Այս խաղի հեղինակային պատկանելությունը Սայաթ֊Նովային չի երաշխավորվում, այն հայտնաբերված է այլ աղբյուրներում: