փակել փակել

Վարդն ի բացվե

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Վարդն ի բացվե Վանա քյաղքի էգեստար,
Աստված սիրես, մեկ օրոխկի, տյու ձիկ տար,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու։

Վարդն ի բացվե առավըտման խավ խուսոց,
Իմ յար բախչեն կայնի՝ երկու ծեռն ի ծոց,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու։

վարդն ի բացվե առավըտման շաղերով,
Իմ յար բախչեն վարդ կքյաղի մաղերով,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)