Հազար տարվա կյանք թե ինձ տան,
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք,
Հազար ու մի փառք թե ինձ տան,
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:
Դու իմ արև անուշ գարնան,
Շաղ ու անձրև ջահելության.
Հազար աստղեր թե որ ինձ տան
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:
Հազար կանաչ արտեր ինձ տան,
Հազար անուշ վարդեր ինձ տան,
Հազար անգին զարդեր ինձ տան,
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:
Հազար կարոտ, հազար մուրազ
Ունեմ սրտիս, ո՜վ իմ երազ.
Հազար դրախտ Աշոտիս տան,
Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք: