փակել փակել

Չիս ասում թէ լաց իս էլի

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Չիս ասում, թէ լաց իս էլի․
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան․
Վարդի նըման բաց իս էլի
խարիրով,
խարիրով․
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։

Ա՛րի, մէ դարդըս իմա՛ցի,
էշխէմէդ հա՛ման իմ լացի․
Օրըս էսպէս անց է կացի
դարիրով,
դարիրով․
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։

Յիփ կու հագնիս ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինիս մաս-մաս․
Դօշիդ պիտի լալ ու ալմաս
շարիրով,
շարիրով․
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։

Յիս քիզ գովիմ խաղի մէջըն․
Շամամնիրըդ թաղի մէջըն․
Ման իս գալի բաղի մէջըն
եարիրով,
եարիրով․
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։

Սայաթ-Նովէն վու՞նց դընջանայ․
Աչքիրըդ օսկէ փընջան ա․
Դուշմընի լիզուն մընջանայ
չարիրով,
չարիրով․
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)