Լուսնակը ցոլաց, գնաց,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜,
Ջա՛ն, լե՜, լե՜, լե՜,
Վա՜յ, լե՜, լե՜.
Դեմ առավ ամպին, մնաց,
Ո՞վ էր տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա։
Սրտով սիրած անուշ յարս
Ինձ թողեց, հեռու գնաց։
Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներդ շաղով թաց ա,
Յարիցդ հեռացել ես,
Աչքերդ լիքը լաց ա։
Արտս ցորեն ցանեցի,
Դարդս հետը թաղեցի,
Հազար ու մեկ աղոթքներ
Ցանած վախտը շարեցի։
Վարդը գցի, ձեռքով բռնեմ,
Յարալու սրտիդ մեռնեմ,
Քյոշկիցը մի դուրս արի,
Բալքի հավասս առնեմ։