Լուսնյակ գիշեր, զով գիշեր,
Ձեր դռնով եմ անցկենում,
Ու իմ անքուն աչքերով,
Պատուհանիդ եմ նայում:
Պատուհանդ բաց արա,
Մարմար մարմինդ տեսնեմ,
Արտասունքով լի լցրած,
Սև-սև աչերիդ մեռնեմ:
Էդ ինչ մայր է քեզ բերել,
Օրօրոցում փայփայել,
Հայաստանի դու զավակ,
Պարտեզում բացուած ալ վարդ:
Պատուհանդ բաց արա,
Մարմար մարմինդ տեսնեմ,
Արտասունքով լի լցրած,
Սև-սև աչերիդ մեռնեմ: