Էս ի՞նչ օրն եմ ընկել,
Ինչ տուն հարս եմ եկել,
Գլխիս հազար տեր կա,
Գրկիս ջուխտ ծծկեր կա։
Կեսուր ունեմ՝ խանում-խաթուն,
Ոչ օգնում է, ոչ աշխատում,
Չորս տալ ունեմ՝ չորս ավարա,
Չորսն էլ նստած հոգուս վրա։
Մեծին աշեմ,
Փոքրին աշեմ,
Ջանս մաշեմ,
Սև օր քաշեմ,
Ավլեմ, թափեմ,
Կտրեմ, կապեմ,
Լվամ, կտրեմ,
Մուխս մարեմ։
Էս ի՞նչ օրն եմ ընկել,
Ինչ տուն հարս եմ եկել,
Հացս միշտ ցամաք է,
Տեղս միշտ ծմակ է։
Կեսար ունեմ՝ իշխան, աղա,
Գիշեր ու զօր խմի, խաղա,
Չորս տեքր ունեմ՝ չորս թուք ու մուր,
Դրկիցների հետ հուր ու սուր։
Մեծին աշեմ,
Փոքրին աշեմ,
Ջանս մաշեմ,
Սև օր քաշեմ,
Ավլեմ, թափեմ,
Կտրեմ, կապեմ,
Լվամ, կարեմ,
Մուխս մարեմ։
Էս ի՞նչ օրն եմ ընկել,
Ինչ տուն հարս եմ եկել,
Գլխիս հազար տեր կա,
— Համա հազար արժող սեր կա․․.
Մի մարդ ունեմ՝ լոթի-փոթի,
Շորերը խաս (փորն անոթի),
Ում որ մի հատ աչքով անի,
Սիրտը տեղից դուրս կհանի։
Բեղերը՝ սուր,
Աչքերը՝ հուր,
Սիրտը՝ զուլալ,
Զմրուխտ ու լալ,
Նրա սիրուն՝
Ձմեռ-գարուն
Մեծին կաշեմ,
Փոքրին կաշեմ,
«Ախ» չեմ քաշե։