փակել փակել

Հայրենիք

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երբ որ լինի գարնանամուտ, նոր գարուն,
Կբազմանան վտակներդ, հայրենիք,
Շարեշար ցնծությամբ, երգով զվարթուն,
Շարժվում են բանակներդ, Հայրենիք։

Օդըդ սիրուն, ջուրդ սիրուն, դու սիրուն,
Պես-պես գունով ծաղիկներդ դալարուն
Չեն դադարել աշխատելուց օրնիբուն
Քո հարազատ մշակներդ, Հայրենիք։

Մարդիկ կուգան քո սարերդ ման գալու,
Իբր որսորդ եղնիկներդ որսալու,
Ե՞րբ կփոխեն երգը ուրախ կարդալու,
Քո սքազգյաց սոխակներդ, Հայրենիք։

Դու դրախտն ես, քեզի սուրբ գիրքը վկա,
Քո միջիցդ անմահության հոտ կուգա,
Հազար ափսոս, մարդուց թափուր են հիմա
Քաջ բազմամարդ վիճակներդ, Հայրենիք։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)