փակել փակել

Ի վերա ավերման Տփխիս քաղաքի գալստյամբ աղա Մուհամեդ խանի

Խոսք: Շամչի-Մելքո
Երաժշտություն: Շամչի-Մելքո
Էհայ ու հարգիզ՝ չգայ էն թավուր զարման քաղաքիս,
Հարյուր հազար մարղով եկավ նա էս Գյուրջիստան քաղաքիս։

Պարսից մի անիծյալ լույս ընկավ դուշման քաղաքիս,
Մամմադ խան՝ եկավ տվավ մի նիզամներ էս քաղաքիս,
Եսիր անող, կրակ տվող՝ չէր մե զարման քաղաքիս,
Հարյուր հազար մարդով եկավ, չի՛ կարաց առնել քաղաքիս։

Մելիք-Մեջլումն շուն դառնա, Ջավաթ-խանն պստի կուշի,
Քաղաքն վերանա արին, տեղի շինեցին բայղուշի,
Մելիք-Մեջլումի ազգեմեն մեկ շուն էլ չի՛ հաչի Շուշի,
Թանգ ղոշուն ինք մոտ արել Խեվսուր, Չարյաք, Թուշի,
Աջեյիբ չալիշ կուզին, կու լինին միզան քաղաքիս,

Ախտա-խանի գալն իմացանք, մենք ասում ենք՝ Շահ եկավ,
Թե չէ քաղաքն քանդելո տասն հազար թի ու բահ եկավ,
Բերդեցիք ասում էին․ մեզ համար կըբլեգյահ եկավ եկավ,
Նորա ոտն չա՛ր նշան էր, ազալ սով՝ իժում մահ եկավ,
Մնացողն ղադում արին, ընկավ բարեբան քաղաքիս։

Քաղքեմեն տարած եսիրն ո՛րն Արաբիստան է հասի,
Ո՛րն Շաքի, ո՛րն Շիրվան, ո՛րն Ղաղիստան է հասի,
Ո՛րն Ղուբա, ո՛րն Բաքի, ո՛րն Դարբանդ է հասի,
Ո՛րն Թավրիզ, ո՛րն Թեհրան, ո՛րն Խորասան է հասի,
Նրանց նաչար հերն ու մերն, ո՞ր մինն վայ տան քաղաքիս։

Քաղքի ջոկած տղեքներին, որ դաստերով ման կու գեին,
Մեկ մեկուց ղարդաշ կոսեին, տե՛ս ինչ սիրով ման կու գեին,
Ո՛վ որ կարողություն ուներ՝ նոքարներով ման կու գեին,
Քեթխուդա՝ աղա մարդիկն չախշուրներով ման կու գեին,
Նրանցմեն մեկն է՛լ չեմ տեսնում հիմի մե նշան քաղաքիս։

Քաղաքն որ նեքսև եկավ հարյուր հազար ղղզըլբաշն,
Մեկ մեկուց այրիլմիշ արին, դիփ մետի, ղովում՝ ղարդաշն,
Քահանեքը շունն էր ուտում, ո՛չ մինն չմտավ նաշն,
Գետի պես արյուն էր գնում, բոստան էր ադմորդվո լաշըն,
Որդին մորիցն էին խլում, է՛լ սուգ ու շիվան քաղաքիս։

Հազար երկու հարյուր քառասուն ու չորս թվին ընկավ գերի,
Վարդապետներ կոտորեցին, լեշն էր ածած տերտերի,
Ապրանք ու մալ ու դովլաթ ին տարել, թաք տներն չէին էրի,
Քաղաքն ավերվելու օրն տասն ու մեկն էր սեպտեմբերի,
Քրոնիկոնումն նստած էր Ուն ու Պարն ու Գան քաղաքիս։

Ես մի տան զա՛լ իմացա, հենց գիտացի հերըս տարան,
Մերս ձեռնեմես խլեցին, ջուխտ քույր ու աղբերս տարան,
Հորս թըրով սպանեցին, եսիր արին՝ մերս տարան,
Շամչի-Մելքոն շատ լա՛ց էլավ, ասավ՝ որդիս ձեռքես տարան,
Վեց ղըզըլբաշ սպանեցի, մին էլ մե մեծ խան քաղաքիս։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)