փակել փակել

Հայաստան

Խոսք: Սարմեն (Արմենակ Սարգսյան)
Երաժշտություն: Ս․ Ջրբաշյան
Քեզ ենք մենք սիրում,
Մա՛յր Հայաստան,
Ծով ակունքն ես դու
Մեր ուրախության։

Դու ես մեզ տվել
Օրն այս երջանիկ,
Թե՛ բախտի արեգակ,
Թե՛ երգ, թե՛ ծաղիկ։

	Նոր կյանքով լի,
	Միշտ սիրելի,
	Դու չքնաղ, լուսազարդ
	Երկիր հարազատ։

Մեր երգն է հնչում
Վեհ սարերում,
Քո լույս դաշտերում,
Անհուն ծորերում։

Մոր պես դու սիրում,
Փայփայում ես մեզ,
Մեր ազա՛տ Հայաստան,
Մեր ծաղկո՚ւն պարտեզ։

	Նոր կյանքով լի,
	Միշտ սիրելի,
	Դու չքնաղ, լուսազարդ
	Երկիր հարազատ։

Թուլ վառվի ուրախ
Լույսը գարնան,
Մեր կյանքը նվեր
Քո կյանքին վառման։

Թող փառքդ ապրի
Այս մեր աշխարհում,
Քո սրտում հավիտյան
Թող լինի գարուն։

	Նոր կյանքով լի,
	Միշտ սիրելի,
	Դու չքնաղ, լուսազարդ
	Երկիր հարազատ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)