Դու խոսք տվիր՝ ինձանից չզատվեիր,
Թե զատվեիր, հախ տիրոջմեն դատվեիր,
Ա՜յ մարալ աղջիկ,
Ա՜յ ջեյրան աղջիկ։
Արի, էրթանք քու ման գալած արտերը,
Քեղի տեսա, թաժացան իմ դարդերը,
Ա՜յ մարալ աղջիկ,
Ա՜յ ջեյրան աղջիկ։
Էսօր շաբաթ օր ա, էգվան՝ կիրակի,
Սիրտս զարկիր շամփուր, բռնիր կրակի,
Ա՜յ մարալ աղջիկ,
Ա՜յ ջեյրան աղջիկ։